հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 1202 նոր դեպք, մահացել է 33 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 1202 նոր դեպք, մահացել է 33 քաղաքացի

Հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 269 874 դեպք, որոնցից 246 659-ն` առողջացած, 5499-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 490 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 789 088 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 8576 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1202 նոր դեպք: Ունենք 400 առողջացած, 33 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1226 է:

  • Կիսվել: