հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հարավային Կորեա-Հայաստան 2022» օնլայն B2B բիզնես ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 20-ին

«Հարավային Կորեա-Հայաստան 2022» օնլայն B2B բիզնես ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 20-ին

Սեպտեմբերի 20-ին Հարավային Կորեայի փոքր և միջին բիզնեսի նախարարությունը կանցկացնի «Հարավային Կորեա - Հայաստան 2022» օնլայն B2B բիզնես ֆորումը՝ հարավկորեական բարձր տեխնոլոգիական մանր և միջին բիզնեսների մասնակցությամբ։
 
Նպատակը՝ հայ-կորեական նոր բիզնես համագործակցային հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումն է։
 
Տեխնոլոգիական փոխանակման հաջող համագործակցությունների դեպքում հնարավոր է Հարավային Կորեայի կառավարության կողմից տրամադրվող գրանտային ծրագրերի ներգրավում ՝ ԱՊՀ երկրներում համատեղ արտադրանքի ստեղծման կամ հարավկորեական արտադրանքի տեղայնացման նպատակով։
 
Ֆորումին մասնակցության են հրավիրում տեխնոլոգիական գործընկերներ, մատակարարներ և ԱՊՀ երկրներում արտադրանքի տեղայնացման գործակալներ։
 
Հանդիպումները կանցկացվեն օնլայն՝ Zoom հարթակի միջոցով։
 
Աշխատանքային լեզուները՝ ռուսերեն և անգլերեն։
 
Մասնակցությունն անվճար է։
 
Մասնակցության համար գրանցվե՛ք այստեղ․  https://forms.gle/vpsvHfxHGpnTnkjo9
 

  • Կիսվել: