ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանրային քննարկման է ներկայացվել դրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման մասին նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել դրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման մասին նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին » նախագիծը։

Հաստատությունում Երկարօրյա խմբերի կազմակերպման հիմնական խնդիրներն են.

1) տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` Հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,

2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը:

Մանրամասները՝  նախագծում։

 

  • Կիսվել: