կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
3 բնակավայրում մեկնարկել է «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը

3 բնակավայրում մեկնարկել է «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը

Մարալիկում, Արթիկում և Ստեփանավանում մեկնարկել է «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում իրականացվող տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
 
Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք:
 
Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է:
 
Դասընթացների հիմնական թեմաներն են՝
  • ծրագրավորման հիմունքներ
  • դիզայներական ծրագրեր
  • մեքենայական ուսուցման մոդելներ
  • տեղեկատվական անվտանգություն
  • կիբեռանվտանգություն
  • ֆիշինգ
  • արդի տեխնոլոգիաներ:
Մասնակցության հայտը լրացնելու համար անցնել հղումով:

  • Կիսվել: