կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հանդիպել են Զարեհ Սինանյանն ու Արսեն Թորոսյանը

Հանդիպել են Զարեհ Սինանյանն ու Արսեն Թորոսյանը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցությունը:
 
Ի թիվս սարքավորումների տեսքով շարունակական հումանիտար օգնության՝ անդրադարձ է կատարվել նաև պրոթեզավորման, վերականգնողական և հոգեբանական բժշկության սփյուռքահայ մասնագետների հետ աշխատանքին, որոնք փորձ ունեն աշխատել հետպատերազմական տրավմաների հետ:
 
Հանդիպման ընթացքում նախանշվել են առողջապահության բնագավառում Հայաստան-սփյուռք գործակցության նոր ուղղություններ:
 

  • Կիսվել: