շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերը

ՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերը

ՖԻՖԱ-ն հրապարակել է բացառիկ կադրեր մրցավարի տեսախցիկից, որտեղ լսվում է, թե ինչպես է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դիմում ԱԱ-2026-ի կիսաեզրափակչի՝ Արգենտինայի դեմ խաղի գլխավոր մրցավար Իսմայիլ Էլֆաթին։

Այդ հանդիպումն ավարտվել էր արգենտինացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով։

«Որոշ դրվագներ ուղղակի սարսափելի էին, բայց ամենայն բարիք եմ մաղթում ձեզ»,- ասել է Բելինգհեմը մրցավարին։

Նշենք, որ Աշխարհի 2026 թվականի առաջնությունում անգլիացի կիսապաշտպանն անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Անգլիայի հավաքականը մրցաշարում նվաճեց բրոնզե մեդալներ։ Երրորդ տեղի համար գոլառատ խաղում Թոմաս Տուխելի սաները 6:4 հաշվով տպավորիչ հաղթանակ տարան Ֆրանսիայի նկատմամբ։

  • Կիսվել: