Անի Հովսեփյանի տպավորիչ հաղթանակ տարավ Անգլիայում
Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Անի Հովսեփյանը երրորդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
Հուլիսի 24-ին Անգլիայի Բոլթոն քաղաքում անցկացված Real Boxing Champions (RBC)-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյում Անի Հովսեփյանը մենամարտեց 29-ամյա չեխ բռնցքամարտիկ Յոհանա Ռայմոնտի հետ (7-9-1) եւ հաղթանակի հասավ մրցավարների միաձայն որոշմամբ:
Անի Հովսեփյանը կանանց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ներկայացնում է Հայաստանը: Նախորդ մենամարտը տեղի է ունեցել 2025 թ. հոկտեմբերին Երեւանում որտեղ պարտության է մատնել սերբ Քսենյա Մեդիկին:
Անի Հովսեփյանն անկախ Հայաստանի բռնցքամարտի առաջին կին Եվրոպայի չեմպիոնն է եւ պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող առաջին կին բռնցքամարտիկը:



