ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համավարակի ընթացքում ավելցուկային մահերի մեջ ներառվել է 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված մահեր․ ԱՆ

Համավարակի ընթացքում ավելցուկային մահերի մեջ ներառվել է 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված մահեր․ ԱՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության:

Նախարարության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներակայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում ավելցուկային մահերի մեջ ներառվել է 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված մահերը:

Բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից:

Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում:

  • Կիսվել: