հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հակառակորդի կրակոցից զոհված Աշոտ Միքայելյանը պարգևատրվել է«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Հակառակորդի կրակոցից զոհված Աշոտ Միքայելյանը պարգևատրվել է«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հուլիսի 27-ին դիպուկահարի  կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Հրամանը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը

«Ա. Գ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը զոհվել է հուլիսի 27-ին` ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից։

  • Կիսվել: