հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հակաահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում և Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում

Հակաահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում և Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում

Ազգային անվտանգության ծառայությունը օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակաահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ է իրականացրել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում:

Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված:

«Հորդորում ենք բնակիչներին՝ ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել մետրոյի կայարաններում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը, որոնք բոլորը կեղծ են եղել։

  • Կիսվել: