հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հաղթանակ թաղամասում բնակելի տնակ է այրվել

Հաղթանակ թաղամասում բնակելի տնակ է այրվել

Հուլիսի 28-ին` ժամը 00։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 02:14-ին: Այրվել են տնակի փայտե կառուցատարրերը և երեսպատումը (մոտ 40 քմ)։

  • Կիսվել: