ՀԱԷԿ-ը դուրս է եկել էլեկտրաէներգետիկ համակարգից. ՀԷՑ
Այսօր՝ ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան, հայտնում են ՀԷՑ-ից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին»,-ասված է հաղորդագրության մեջ: