երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի. Երևանի քաղաքապետարան

Հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի. Երևանի քաղաքապետարան

Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛Տրոլեյբուսների սպասարկման հաղորդալալերն ամրացված են ապամոնտաժվող հեծաններին, ինչն էլ անհնարին է դարձնում էլեկտրատրանսպորտի նշված երթուղու աշխատանքը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: