հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գյումրիում և Ազգային ժողովում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է. Ոստիկանություն

Գյումրիում և Ազգային ժողովում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է. Ոստիկանություն

Օգոստոսի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի շենքը:

Քաղաքացին զանգել է նաև 911 ծառայություն և հայտնել, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը: Նա նույնաբովանդակ ահազանգ է հնչեցրել նաև օգոստոսի 16-ի ժամը 12.06-ին, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: Գյումրիի 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չգիտակցելով արարքը՝ զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Կազմված փաստաթղթերն ու քաղաքացին ներկայացվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: