ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գրիգորյանն ու Գորգիսյանը հանդիպումներ են անցկացրել «պատգամավորի ոտք չտեսած բնակավայրերում»

Գրիգորյանն ու Գորգիսյանը հանդիպումներ են անցկացրել «պատգամավորի ոտք չտեսած բնակավայրերում»

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքն ու պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հանդիպումներ են անցկացրել ՛՛պատգամավորի ոտք չտեսած բնակավայրերում՛՛:

Գրիգորյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր ԱԺ Լուսավոր Հայաստանը՝ Գևորգ Գորգիսյանն ու ես հանդիպումներ անցկացրինք գյուղական մի շարք, ինչպես գյուղացիներն են ասում, գործող պատգամավորի ոտք չտեսած բնակավայրերում։ Այդ թվում սահմանամերձ Արևիսում և Սալվարդում։

Այդ և մյուս բնակավայրերում՝ Աշոտավան, Հացավան, Թասիկ, լսեցինք գյուղացիներին մտահոգող խնդիրները՝ խմելու, ոռոգման ջրերի խնդիրներից, ճանապարհներից մինչև էլեկտրաէներգիայի սպասարկման, կրթական խնդիրներ։

Դրանք բոլորը կբարձրաձայնվեն ԱԺ-ում՛՛։

  • Կիսվել: