կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Գրանցվել է 676 դեպք, որից 330-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 676 դեպք, որից 330-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Օգոստոսի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 676 դեպք, որից 330-ը արտակարգ, այդ թվում՝ 251 հրդեհի, 1 փլուզման, 13 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 172 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ:

Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:

 

  • Կիսվել: