կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գովազդն է մեղավոր․ «Երկիր մեդիան» և «Ֆրի նյուզը» տուգանվել են

Գովազդն է մեղավոր․ «Երկիր մեդիան» և «Ֆրի նյուզը» տուգանվել են

«Երկիր մեդիա» և «Ֆրի նյուզ» հեռուստաընկերությունները տուգանվել են «Գովազդի մասին» օրենքով ամրագրված գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման համար։ Տեղեկությունը հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանձնաժողովի՝ այսօր գումարած նիստի օրակարգում ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերն են եղել։
«Գովազդի մասին» օրենքով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար վիճակախաղի գովազդն արգելող դրույթ է սահմանված, մասնավորապես արգելվում է վիճակախաղի կամ ինտերնետ շահումով խաղերի գովազդը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո։ «Երկիր մեդիա» («Հուսաբեր» ՓԲԸ) հեռուստաընկերությունը խախտել է այս պահանջը։
 
«Հարուցված վարչական վարույթների ընթացքում «Հուսաբեր» ընկերությունը հանձնաժողովին պարզաբանել է, որ խախտումն արձանագրված ժամանակահատվածում «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի եթերում «Երկիրն այսօր» լրատվական հաղորդաշարի տևողության երկար լինելու պատճառով ունեցել են գովազդի ժամերի խախտում, ինչի արդյունքում չեն պահպանվել գովազդի տեղադրման ժամերը (ցուցադրվել է վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդ)»,- տեղեկացնում են հանձնաժողովից։
 

  • Կիսվել: