հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է

Նոյեմբերի 25-ի ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Անիի, Արագածի, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Աբովյանի, Թալինի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, մանրամասնելով, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5 մետր։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

  • Կիսվել: