հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գորիս քաղաքում վաղը վթարային ջրանջատում կլինի

Գորիս քաղաքում վաղը վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Ս.Խանզադյան, Սարյան 1-ին նրբանցքի, Սևյան, Արզումանյան, Ավանգարդ թաղամասի 1-4 փողոցների, Արցախյան խճուղու, Վանքի Տափ 1-15, Ավանգարդ 5-րդ թաղամասի 1-16 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

  • Կիսվել: