հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գլոբալ մարտահրավերին առնչվելիս առավել արժեքավորվում է միջազգային համագործակցության կարևորությունը. նախարար

Գլոբալ մարտահրավերին առնչվելիս առավել արժեքավորվում է միջազգային համագործակցության կարևորությունը. նախարար

Շատ անսովոր իրավիճակ է: Հանրայինի եթերում, պատասխանելով այն հարցին, թե տեսնում է արդյոք վտանգ, որ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհում կենտրոններ, վեկտորներ կփոխվեն, և գլոբալ աշխարհը և միջազգային հարաբերությունները կապված սահմանների բացվածության, ժողովրդավարության, պետության դերի, մարդու ազատությունների հետ, որ այլևս աշխարհն այլ կլինի, ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

՛՛Արդեն մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ աշխարհում և մեր տարածաշրջանում, և բազմաթիվ մարտահրավերներ մեր ազգային անվտանգության համապարփակության առումով: Կորոնավիրուսն ի հայտ է բերել նոր մարտահրավեր, բայց մեր անվտանգային միջավայրը, այսպես թե այնպես, չի փոխվել: Ինչպես է լինելու աշխարհը կորոնավիրուսի շրջանում, ինչպես է լինելու հետագայում՝ սա շատ երկար զրույցի առարկա է՛՛,-նշեց նա:

Նախարարի խոսքով՝ երբ մենք առնչվում ենք այս գլոբալ մարտահրավերին, առավել արժեքավորվում է միջազգային համագործակցության կարևորությունը և նշանակությունը յուրաքանչյուր երկրի համար. բոլորս փոխկապակցված ենք: Այդ առումով մեզ համար առաջնային խնդիրը, ըստ Մնացականյանի, եղել և մնում է մեկը՝ մեր անվտանգային համակարգի, մեր անվտանգության ամբողջ ճարտարապետության համապարփակությունը:

՛՛Մենք ունենք կառուցած մեր անվտանգության ճարտարապետությունը, և մեզ համար, բնականաբար, առաջնահերթ խնդիրը եղել և մնում է մեկը՝ պահպանել այդ համապարփակությունը համագործակցության և մեր տարբեր գործընկերների հետ ներգրավվածության միջոցով՝ պահպանելով  բոլոր այդ ձևաչափերը, որոնք օգնում և համալրում են մեր ազգային անվտանգությունը՛՛,-հավելեց նախարարը:

  • Կիսվել: