հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց և ազատազրկվեց 1 տարի 6 ամիս ժամկետով

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց և ազատազրկվեց 1 տարի 6 ամիս ժամկետով

29-ամյա Սոնա Մնացականյանի և նրա չծնված փոքրիկի մահից 3 տարի անց դատարանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին մեղավոր ճանաչեց։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը վճռեց, որ նրա նկատմամբ պատիժ է սահմանվում 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը։ Բացի այդ, Նավասարդյանը մեկ տարով զրկվեց փոխադրամիջոց վարելու իրավունքից։

  • Կիսվել: