կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Ղրիմի և Հայաստանի միջև նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել. Ղրիմի փոխվարչապետ

Ղրիմի և Հայաստանի միջև նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել. Ղրիմի փոխվարչապետ

Ղրիմի և Հայաստանի միջև նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել: Այս մասին հայտարարել է Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Զբոսաշրջության ոլորտի և առողջարանային սպասարկման հետ կապված՝ արդեն 5 համաձայնագիր է ստորագրվել, հայկական ընկերություններից շատ հետաքրքիր առաջարկներ կան ՛՛Մետաքսի ճանապարհ-Ղրիմ-Հայաստան՛՛ զբոսաշրջային երթուղու վերաբերյալ՛՛։

Նշված զբոսաշրջային երթուղին, ըստ Կիվիկոյի, հետաքրքիր է ինչպես պատմական, այնպես էլ ճանաչողական տեսանկյունից։

 

  • Կիսվել: