կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գերությունից վերադարձած և կալանավորված Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել

Գերությունից վերադարձած և կալանավորված Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել

Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու հայրենիքում կալանավորված մայոր Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Կարմեն Պողոսյանը։

«Նարեկն ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ գրավի գումարը 1 միլիոն դրամ է կազմում»,–ասաց Պողոսյանը։

Նա հայտնեց նաև, որ Նարեկ Երիմյանի վրա մինչև հիմա ադրբեջանական գերությունից «մնացած» հետքեր և կապտուկներ կան։

 

  • Կիսվել: