հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շիրակցի գերիների հարազատները դադարեցրին նստացույցը

Շիրակցի գերիների հարազատները դադարեցրին նստացույցը

Շիրակցի գերիների հարազատները քիչ առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ, որ նստացույցը դադարեցնեն։

«Մեզ խոստացան վաղը զանգահարել եւ տեղեկացնել վարչապետի հետ հանիդպման օրվա եւ ժամի մասին։ Այս պահին մենք վերադառնում  ենք Շիրակի մարզ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերիներից մեկի հարազատը։

Հիշեցնենք, որ շիրակցի գերիների հարազատները երեկ առավոտից նստացույց էին սկսել եւ հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկ վարչապետի աշխատակազմից լսել էին նրանց պահանջը, սակայն ամբողջ օրվա ընթացքում նրանց չէին տեղեկացրել հանդիպումը կկայանա՞, թե՝ ոչ։

 

  • Կիսվել: