Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման մասին լուրերը կեղծ են․ ՏՍԿ
Այսօր մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որ «Թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում։ Տեղի բնակիչները հայտնել են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է»։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սամսոնյանը պաշտոնապես հերքել է թշնամու՝ Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում դիրքերի առաջխաղացումը։
Վարդենիս Համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանն իր հերթին հերքել է այն տեղեկությունները, թե թշնամին դիրքերն առաջ է տվել դեպի Վերին Շորժա գյուղ։