հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում Opel-ը մխրճվել է ծառերի մեջ. 8 վիրավորներից 5-ը 3 ամսականից մինչև 2 տարեկան երեխաներ են

Գեղարքունիքի մարզում Opel-ը մխրճվել է ծառերի մեջ. 8 վիրավորներից 5-ը 3 ամսականից մինչև 2 տարեկան երեխաներ են

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Մանուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան - Մարտունի - Գետափ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող ծառերին՝ մի քանիսը կոտրելով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 1-ամյա Սուրեն Մ-ն, 22-ամյա Սեդա Ս-ն, 1-ամյա Անգելինա Մ-ն, 2-ամյա Ալեն Մ-ն, 25-ամյա Ժորա Մ-ն, 2-ամյա Էմիլ Ն-ն, 21-ամյա Աննա Խ-ն, 3 ամսական Անուշիկ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։  

 

  • Կիսվել: