երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում գնացքը բախվել է խոշոր եղջերավոր անասուններին, որոնք տեղում սատկել են

Գեղարքունիքի մարզում գնացքը բախվել է խոշոր եղջերավոր անասուններին, որոնք տեղում սատկել են

Ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերը նախապատրաստվել  և ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ վարույթ է նախաձեռնվել։  Այդ օրը՝ ժամը 15։45-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ահազանգել են ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ Վարդենիս-Շորժա 159 կմ պիկետ 4-րդ գծահատվածում գնացքը հարվածել է 2 կովի և անցել։ 

Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակարտար Արա Այվազյանի գխավորությամբ, պարզել են, որ խոշոր եղջրավոր անասուններին բախվելու հետևանքով վնասվել է շարժակազմի 2-րդ ինքնակցորդիչի անջատման մեխանիզմը, կոտրվել է թափքին միացնող ուղղահայաց պահպանակը, անջատման մեխանիզմը ինքնակցորդիչի բարձրացնող վալիկին միացնող շղթան, ինչպես նաև թափքի վերջութային ծորակի խողովակը, ինչի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղուն» պատճառվել է գույքային վնաս։ 

Վարդենիսի ոստիկանները պարզել են նաև, որ «Զազո» և «Զոզո» խոշոր եղջրավոր անասունները պատկանել են 43-ամյա Սամվել Մ․-ին, ում նույնպես պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։ 

  • Կիսվել: