ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը Volkswagen-ի անվահեծի կոտրվելու հետևանքով բախվել է երկաթե արգելապատնեշին. կա տուժած

Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը Volkswagen-ի անվահեծի կոտրվելու հետևանքով բախվել է երկաթե արգելապատնեշին. կա տուժած

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արամ Վ.-ն, իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում ավտոմեքենայի անվահեծի կոտրվելու հետևանքով կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթյա արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, 13-ամյա Անի Վ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի հիվանդանոց, որտեղից էլ ժամեր անց տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: