հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ նա տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ նա տեղում մահացել է

Այսօր, հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Արցախ Քարդաշյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում, դեպքի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխվիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Քարդաշյանը տեղում մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։  Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ռ․ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա․ Մխեյանի գլխավորությամբ։  Փաստի առթիվ Ա․ Մխեյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: