Ուկրաինան հարվածել է Սուջայի երկրագիտական թանգարանի շենքին. կան զոհ ու վիրավորներ
Ուկրաինայի զինուժը հարված է հասցրել Սուջայի երկրագիտական թանգարանի շենքին, աշխատակիցներից մեկը մահացել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել, շենքը փլուզվել է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է թանգարանի աշխատակցուհին։ Եվս երկու աշխատակից վիրավորվել է. այժմ նրանք տեղափոխվում են բուժհաստատություն: Պատմական շենքն ինքնին, ցավոք, ոչնչացվել է»: