ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գավառում անհայտ անձինք գերեզման են քանդել և նոր հուղարկավորություն կատարել

Գավառում անհայտ անձինք գերեզման են քանդել և նոր հուղարկավորություն կատարել

Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: 
 
Գավառ քաղաքի Դարի գլուխ կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում (հին գերեզմանոցում/ անհայտ անձինք գերեզման են քանդել, տեղաշարժել տապանաքարը, տարածքը հարթեցրել և նոր հուղարկավորություն կատարել։
 
Հուշարձանի պահապանը արձանագրել է, որ գերեզմանի մոտ առկա են մարդկային ոսկորներ։
 
Իրավախախտման փաստով ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը դիմելու է  ոստիկանություն։

  • Կիսվել: