հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գառնիի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Գառնիի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 29-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գառնի գյուղի մի ընկերությունից գողություն են արել:

Ոստիկանությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 28-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 29-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցի գործադրմամբ պատուհանը տեղահան անելով, մտել են բենզալցակայանի հարակից շինություն և գողացել շինարարական գործիքներ՝ շաղափ հորատիչներ, շաղափներ, մալուխ:

Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Գառնի գյուղի 49-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Գողոնը հայտնաբերվել է:

  • Կիսվել: