երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Եզդիաբնակ Ֆերիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Եզդիաբնակ Ֆերիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում եզդիաբնակ Ֆերիկ համայնքում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

Ծրագրի պայմանագրային արժեքը 2.98 մլն դրամ է, որի 55%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 45%-ը՝ համայնքը։

Ծրագրով նախատեսված է անցկացնել 2․025 կմ երկարությամբ լուսավորության ցանց՝ հենասյուների վրա տեղադրելով 60 Վտ հզորությամբ 39 լեդ լուսատու։

Նախատեսվող աշխատանքների արդյունքում համայնքում անվտանգ միջավայր կապահովվի գիշերային երթևեկության համար և կստեղծվի արդյունավետ գործող արտաքին լուսավորության միասնական համակարգ:

Կապալառու կազմակերպությունը «Լուսի-Արեգ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ն:

  • Կիսվել: