շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե Ալեն Սիմոնյանի կամ այլ պաշտոնյայի եղբայր է, չպե՞տք է աշխատի որևէ տեղ. Պապիկյան

Եթե Ալեն Սիմոնյանի կամ այլ պաշտոնյայի եղբայր է, չպե՞տք է աշխատի որևէ տեղ. Պապիկյան

 Այսօր Ազատություն ՌԿ-ի եթերում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձավ դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ՓԲԸ-ն շահել է Ապարանի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը, և դա նրա երկրորդ պայմանագիրն է, իսկ առաջինը կնքվել է այս տարվա հունիսին, գինը կազմել է 368 մլն դրամ: Այս առնչութամբ Պապիկյանն ասաց, որ այստեղ ամենևին չի տեսնում կոռուպցիոն որևէ ռիսկ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այստեղ բանալի բառերն են՝ մրցույթ, հաղթել, ու դրանով ամեն ինչ ասված է: Ալեն Սիմոնյանի եղբայրը, եթե չեմ սխալվում, սեփականատեր չէ: Այսինքն՝ եթե Ալեն Սիմոնյանի կամ այլ պաշտոնյայի եղբայր է, չպե՞տք է աշխատի որևէ տեղ՛՛:

Դիտարկմանը, թե իրենց ուժն ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր՝ ասելով, թե ինչպես է լինում, որ բոլոր մրցույթներում հաղթում են մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն իշխանությունների հետ, Պապիկյանը պատասխանեց, որ տվյալ անձը ոչ բոլոր մրցույթներում է հաղթել:

՛՛Ժամանակին քննադատում էինք, որովհետև եղել են հիմքեր: Տեղի ունեցածը զուտ մրցութային պրոցես է՛՛,-հավելեց փոխվարչապետը:

 

  • Կիսվել: