Վերջապես գործում է Բեռլին-Երևան ուղիղ չվերթը. Գերմանիայում ՀՀ դեսպան
Վերջապես գործում է Բեռլին-Երևան ուղիղ չվերթը։ Այս մասին հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
՛՛Այսօր երեկոյան Eurowings-ը Գերմանիայի մայրաքաղաքից թռչում է Հայաստանի մայրաքաղաք։
Ուրախ կլինեմ, եթե այս թռիչքը նպաստի երկու երկրների միջև տնտեսական, սոցիալական և մշակութային կապերի ամրապնդմանը: Պատգամավոր, պրոֆ․ Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (ՀԵՄԱ-ի ղեկավար) հետ Բեռլինի օդանավակայանում մենք շնորհակալություն հայտնեցինք Eurowings-ին այդ որոշման համար: Հաճելի է տեսնել, որ մենք կարողացանք մեր ներդրումն ունենալ ուղիղ չվերթի իրականացման գործում՛՛,-իր ֆեյսբուքյան էջում նշել է նա։



