շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալիս․ Իրանի ՊՆ նախարարը՝ Պապիկյանին

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալիս․ Իրանի ՊՆ նախարարը՝ Պապիկյանին

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ասել է, որ Թեհրանի վճռական դիրքորոշումը տարածաշրջանի, այդ թվում կովկասյան երկրների տարածքային ամբողջականության պահպանումն է, գրում է  parstoday.ir-ը:

Չորեքշաբթի օրը ՀՀ պաշտպանության նախպարար Սուրեն Պապիկյանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը, Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանին կարևորել է տարածաշրջանում կայուն ախղաղության հաստատումը և նշել․ «Թեհրանն աջակում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության իրավունքին և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը»։

Նշելով, որ բոլոր հարևանների հետ հհարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներից է, Աշթիանին հավելել է․ «Հայաստանը, որպես հարևան երկիր, առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար։ Հայաստանի անկախացումից ի վեր, տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները մշտապես զարգանում են»։

Նա նշել է․ «Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նպատակով ուղիղ բանակցություններին, կայուն խաղաղությանը և ուղիղ հաղորդակցությանը, դա համարելով կովկասյան տարածաշրջանի առաջընթացի և զարգացման հիմքը»։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և դրա հաստատմանն ուղղված մեխանիզմներին, ԻԻՀ պաշտպանության նախարարն ասել է․ «Տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումը հակառակ արդյունք է տալիս, քանի որ տարածաշրջանը վերածվում է գերտերությունների միջև հակամարտության դաշտի, ինչը մարտահրավեր է անվտանգության ու կայունության հաստատման համար։ Հետևաբար չպետք է թույլ տալ, որպեսզի կովկասյան տարածաշրջանը մրցակցային դաշտի վերածվի, քանի որ այս դեպքում վտանգվելու է տարածաշրջանբի երկրների կայունությունն ու անվտանգությունը»։

Հանդիպմանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնալով երկու երկրների միջև հազարամյա բարեկամությանն ասել է․ «Հայաստանի համար շատ կարևոր է, որ երկու երկրներն ունենան տարածաշրջանում կայունության վերաբերյալ նույն տեսակետը։ Անհրաժեշտ է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները և անվտանգությունը»։

  • Կիսվել: