ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանումը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51 տոկոսով․ Պապոյան

Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանումը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51 տոկոսով․ Պապոյան

Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանումը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51 տոկոսով՝ 475 միլիոն դոլարից հասնելով 717 միլիոն դոլարի։

Այս տվյալները նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին։

Նախարարը նշել է, որ ներկայացվող ցուցանիշները վերաբերում են հայկական ծագման արտադրանքին։

Նրա հրապարակած տվյալներով՝ Բուլղարիա արտահանումն աճել է 4,9 անգամ, Մալթա՝ 4,8 անգամ, Ավստրիա՝ 3,1 անգամ, Լեհաստան՝ 3 անգամ, Էստոնիա՝ 2,8 անգամ, Սլովենիա՝ 2,7 անգամ։ Աճ է գրանցվել նաև ԵՄ մի շարք այլ ուղղություններով։

  • Կիսվել: