ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ընդգծվել է պայմանավորվածությունների շրջանակներում Թեհրան-Բաքու ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

Ընդգծվել է պայմանավորվածությունների շրջանակներում Թեհրան-Բաքու ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն ու Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար և Նախիջևանի բանակի հրամանատարն ընդգծել են պայմանավորվածությունների շրջանակներում Թեհրան-Բաքու ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, գրում է parstoday.ir-ը:

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ` Ազիզ Նասիրզադեն Քարամ Մոստաֆաևի հետ Թեհրանում կայացած հանդիպմանն ընդգծել է տարբեր, այդ թվում՝ ռազմական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը։

Նա նշել է․ «Մշակութային, պատմական, կրոնական և քաղաքական ընդհանրությունները կարող են հարմար հարթակ ստեղծել երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության համար»։

Հանդիպմանն, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների կարևորությանը, Քարամ Մոստաֆաևն ասել է. «Երկու երկրների ԶՈՒ համագործակցությունը զարգանում է ռազմական և պաշտպանական համագործակցության երրորդ համատեղ հանձնաժողովի պայմանավորվածությունների շրջանակում»։

Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական հարաբերությունների և համագործակցության ընթացքը և ընդգծել պաշտոնյաների միջև տարբեր մակարդակներով շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։

 

  • Կիսվել: