Կիևը չի համոզել Թեհրանին, թե նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել. Բաղայի
Ուկրաինան չի կարողացել համոզել Թեհրանին, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարվածը միտումնավոր չի եղել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, հայտնում են իրանական աղբյուրն երը:
«Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ արտահայտել ենք։ Մեզ չի համոզել ուկրաինական կողմի այն հայտարարությունը, որ սա (իրանական առևտրային նավի վրա հարվածը – խմբ.) միտումնավոր չէր»,-ասել է Բաղային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը նշել էր, որ Ուկրաինան հուլիսի 25-ին ռազմական հարձակում է սկսել իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկը վիրավորվել է։



