հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորությունները

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորությունները

Երևանում գտնվող՝ Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են Տարածքային կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովին ու Թեհրանի քաղաքապետի Երևան այցին։ Արմեն Փամբուխչյանը կարևորել է Երևանի քաղաքապետի հրավերով, «COP17»-ի շրջանակում Թեհրանի քաղաքապետի սպասվող այցը մեր երկիր։

«Անդրադարձ է կատարվել նաև քույր քաղաքների՝ Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորություններին, որոնք վերաբերում են քաղաքային կառավարման, հանրային փոխադրամիջոցների և երթևեկության, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև ճարտարապետության, քաղաքաշինության ու կանաչապատման ոլորտներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: