ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Կգնամ, երբ պատրաստ կլինեմ, հիմա դեռ պատրաստ չեմ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը իր՝ Արցախ չայցելելու մասին

Կգնամ, երբ պատրաստ կլինեմ, հիմա դեռ պատրաստ չեմ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը իր՝ Արցախ չայցելելու մասին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր՝ Շուշի և Արցախի այլ բնակավայրեր չայցելելուն:

«Այստեղ չկան քաղաքական պատճառներ։ Կգնամ, երբ պատրաստ կլինեմ, հիմա դեռ պատրաստ չեմ»,-ասել է դեսպանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը տեղեկացրել է, որ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը:

«Դրանով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտման, ինչպես նաև այդ երկրում քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ։ ԱՄՆ-ը պետք է ամուր դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Տիտուսը:

 

  • Կիսվել: