ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ ժամանակ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ ժամանակ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար

Իսրայելը ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժմանը մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար, հայտնել է The Wall Street Journal-ի աղբյուրը՝ նշելով, որ այլապես երկիրը ռազմական գործողություն կսկսի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարն ասել էր, որ չի համաձայնի Իսրայելի հետ հրադադարի մասին գործարքին, եթե այն չպարունակի պատերազմն ավարտելու հուսալի ծրագիր:

Ըստ The Wall Street Journal-ի աղբյուրի՝ վերջին առաջարկը նախատեսում է մինչև 40 օր տևողությամբ հրադադարի նախնական շրջան, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի մինչև 33 պատանդների՝ երկարաժամկետ հրադադարի շուրջ հնարավոր հետագա բանակցություններով:

Հաջորդ փուլերը կներառեն առնվազն վեցշաբաթյա հրադադար, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կպայմանավորվեն պատանդներին ազատելու և ռազմական գործողությունների դադարը երկարացնելու մասին:

  • Կիսվել: