ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ռուսաստանի կառավարությունը եկրից շաքարի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել. ՀՀ-ն բացառությունների շարքում է

Ռուսաստանի կառավարությունը եկրից շաքարի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել. ՀՀ-ն բացառությունների շարքում է

Ռուսաստանում ժամանակավոր արգելք է սահմանվում եղեգնաշաքարի կամ ճակնդեղի շաքարի և քիմիապես մաքուր սախարոզայի արտահանման համար, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Չորս երկրների համար կառավարությունը բացառություններ է թույլ տվել. սահմանափակ ծավալներով մատակարարումները հնարավոր կլինեն՝ Հայաստան (սահմանաչափը կկազմի 28 հազար տոննա), Բելառուս (5 հազար տոննա), Ղազախստան (120 հազար տոննա) և Ղրղզստան (28,5 հազար տոննա):

Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ մատակարարումների ծավալները բաշխել արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև:

"Որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը",-բացատրել են կառավարությունում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: