երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը. ՀԱՄԱՍ

Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը. ՀԱՄԱՍ

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը, գրում է ermenihaber.am-ը:

Միջանկյալ նշենք, որ Հարավային Աֆրիկան հայց էր ներկայացրել Արդարդատության միջազգային դատարան, ըստ որի՝ Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ և պահանջում անհապաղ դադարեցնել ռազմական արշավը։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Թուրքիան լիովին դադարեցրել է Իսրայելի հետ առևտրաշրջանառությունը և ներգրավվել է Հարավային Աֆրիկայի կողմից Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։

 

  • Կիսվել: