շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բուլղարիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել Փաշինյանի կառավարությանը

Բուլղարիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել Փաշինյանի կառավարությանը

Բուլղարիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Տավուշում «սահմանազատման» գործողություններին՝ բողոքի ակցիաներ կազմակերպելով այդ երկրում Հայաստանի դեսպանության մոտ։

Ինչպես հայտնում են ակցիայի մասնակիցները, Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը լրջորեն անհանգստացել է և թաքուն հեռացել դեսպանատնից, իսկ Բուլղարիայի հայերին դիմավորել է նրա օգնականը։

Հայկական պետականության անվտանգության ու ազգային նպատակների համար ոտքի կանգնած Բուլղարահայերի կողքին է եղել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի թեմի հոգևորական Տեր Հրաչ քահանա Մուրադյանը։

Ըստ 24news.am-ի:

  • Կիսվել: