Ես իմ աշխատասենյակում եմ. Կոտայքի մարզպետը՝ իր հրաժարականի լուրերի մասին
Մամուլում տևական ժամանակ է ինչ լուրեր են շրջանառվում, որ Մեսրոս Մեսրոպյանը շուտով հեռանալու է Կոտայքի մարզպետի պաշտոնից: Որպես նոր մարզպետի թեկանածու շրջանառվում է Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանի անունը:
Մեսրոպյանը ՀԺ-ի հետ զրույցում շրջանառվող լուրերին ի պատասխան, նշեց, որ ինք այս պահին լիարժեք իրականացնում է Կոտայքի մարզպետի լիազորությունները:
«Ես իմ աշխատասենյակում նստած աշխատանքային խորհրդակցություն եմ իրականացնում»:
Խոսելով խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, Մեսրոպ Մեսրոպյանն ասաց իր մասնակցության վերաբերյալ վերջնական հայտարարություն կանի, և հավելեց, որ ամեն բան անելու է, որպեսզի իշխող քաղաքական ուժը հաղթանակ տանի այս ընտրություններում:
Մեսրոպ Մեսրոպյանը Կոտայքի մարզպետ է նշանակվել 2020-ի նոյեմբերի 26-ին: