Երթևեկության փոփոխություն՝ «Wings for Life World Run» համաշխարհային բարեգործական վազքի շրջանակում
Մայիսի 10-ին՝ ժամը 14:00-19:00-ն, Հրազդանի կիրճի մարզագոտում, Ֆլորենս համալիրից մինչև Դավթաշենի կամուրջին հարակից գազաբաշխիչ ցանց՝ շուրջ 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածում կիրականացվի «Wings for Life World Run» համաշխարհային բարեգործական վազքը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամը 14։00-19։00 վերը նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար։


