հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 8-ից Հակոբ Պարոնյան 6 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա 1.11` «հոծ և ընդհատվող գծերի համակցություն» գծանշումը կփոխարինվի 1.3` «առանցքային գծեր» գծանշմամբ, հետևաբար նշված ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը և հետադարձը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

  • Կիսվել: