չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գյուլբենկյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գյուլբենկյան փողոցում

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում 2020 թվականի օգոստոսի 26-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:
 
Փոփոխության արդյունքում Գյուլբենկյան փողոցի առանցքային գծանշումը Սունդուկյան փողոցից
Համբարձումյան փողոցի ուղղությամբ երթևեկության դեպքում Սունդուկյան-Ավետիսյան հատվածում կտեղափոխվի փողոցի դեպի աջ կողմը, իսկ Ավետիսյան-Համբարձումյան հատվածում՝ դեպի ձախ կողմը, ինչպես նաև փողոցի նշված կողմերում կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառը:
 

  • Կիսվել: