կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երկու ամիս եղեգնաձորցի տանտերը տանը չէր եղել. այդ ընթացքում տնից գողացել էին սննդամթերք

Երկու ամիս եղեգնաձորցի տանտերը տանը չէր եղել. այդ ընթացքում տնից գողացել էին սննդամթերք

Հուլիսի 21-ի երեկոյան գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնում:

Ոստիկանությունից հայտնում են, որ վերջին երկու ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չէր եղել, մտել էին Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկը և գողացել սննդամթերք:

Բաժնի քրեական հետախույզները համագործակցեցին համայնքային ոստիկանների հետ, իսկ առավոտյան բնակարանային գողությունը բացահայտված էր: Հուլիսի 22-ին կասկածանքով բերման ենթարկված տղամարդը խոստովանել է, որ հուլիսի 15-ին, կեսգիշերին մոտ, օգտվելով պատուհանի փեղկը բաց լինելու հանգամանքից, մտել էր տուն ու հափշտակել սննդամթերք:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Քննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: